Հաճախ եմ
վիճում ինքս ինձ հետ-
Չգիտեմ որտե՞ղ
եմ ճի՜շտ,
Որտեղ սխա՜լ,
Հայա՛ցքն եմ
համեմատում սրտի հետ
Ու մնո՜ւմ
զարմացած…
Հայացքի լեզուն ավելի պա՜րզ է,
Ընկալելի՜ է,
Առավել անկե՜ղծ,
Սրտում պահ
մտած չարանենգ մա՜ղձը
Անտեսանելի՜
է
Դաժան է ու եղծ…
Հայացքը
սրտից ավելի
Նո՜ւրբ է,
Ավելի համե՜ստ
ու խոսուն,
Երբ սրտում
տա՜ք է
կամ էլ շատ ցո՜ւրտ է -
Հայացքն է
անընդհատ
Բողոքում:
Սիրտն
ընդամենը կծկվո՜ւմ է,
Բացվո՜ւմ,
Ծակո՜ւմ է,
ցավո՜ւմ կամ էլ
Թպրտո՜ւմ,
Իսկ այդ
ամենը ձկան լռությամբ
Միա՜յն ու
միայն
Հայա՛ցքն է տանում…
Չե՛մ ուզում,
սեր ի՜մ
Մնաս
սրտումս,
Որտեղ
գերիշխում են ցա՜վն ու կսկիծը,
Ուզում եմ
հավերժ մնաս
Հայացքո՜ւմս-
Հայացքս
լինի ուղեկիցդ…
Ս.Ումառ-Հարությունյան
11.08.17 Երևան
Комментариев нет:
Отправить комментарий