суббота, 26 августа 2017 г.

Մի կեղծ Լուսաբաց



Պա՛ր է պարում խենթ քամին
Գիշերագույժ սուլոցով,
Արդյոք գիտե՞ս սիրելի՜ս,
որ հոգի՜ս է երգում՝
Իր ափերից դուրս գալով:

Ու հուշերիս անձրևների
Տարափի՜ց,
Պտուղներ են մեկի՜կ-մեկի՜կ
ընկնում ցած,
Օրորվո՜ւմ են մառախուղի
ճոճանակում
Կարոտնե՜րս՝
Կարոտներից համրացած:

Խորհրդավոր մի զգացո՜ւմ է
Տեսիլքի պես թափառում,
Որ ամե՜ն պահ,
ամե՜ն վայրկյան
Մի խորհուրդ է դառնում:

… և ավազի շուրթերո՜վ
արևի տակ տաքացած,
…և իր կապո՜ւյտ թափանցիկ
գիշերանոցը հագած,
…և գիշերվա վարդագույն
շռայլներից արբեցա՜ծ՝

Մի արահետ կանացի
Ոտքերով տրորված
Ինձ տանում է դեպի
Իր նոր գեհենը բացված՝

Մի գեհե՜ն իրական,
Մի գեհե՜ն ստրկաշահ-
Կաթնագո՜ւյն-լպրծուն
Գույնով դյութական…

Քո աչքերով գարո՜ւն,
Քո մարմնով ամա՜ռ,

Կրքի դաժան պարապից
Առանց քեզ բացված
Մի նո՜ր
Լուսաբաց,

Ուր քամի՜ն է սուլում
Գիշերագույժ ձայնով,
Ուր հոգի՜ս է երգում
Ափերից դուրս գալով:

Ս.Ումառ-Հարությունյան

Комментариев нет: