Գիշերը
հանեց իր զգեստը,
Ե՛ս էլ
լռության շապիկը իմ սև՜…
Փնտրեցի՜,
չգտա՜ աչքերդ համեստ
Ու…մնացի
մերկ:
Սիրուց
դողացող կանայք մոտեցան-
Փարված
գիշերվա թևերին,
Լուսնից
ծորում էր արծաթե եղյամ
Լցվում իմ
հոգին:
Հիասթափվեցի
գիշերվա մթում
Լողացող
կանանց կանչերից,
Ասես
կանգնել էի մանկության հովտում-
Կառչած
հուշերից:
Շո՜ւնչ էի
փնտրում գիշերում,
Ձա՛յն հանող
կենդանի մի պատկե՜ր,
Ինքս անշո՜ւնչ
էի գիշերվա ձեռքում-
Անձա՜յն ու
անպետք:
Комментариев нет:
Отправить комментарий