Չհասկացա -
Ա՞չքս էր
հոգնած
Թե՞ ուղեղս
մթագնած,
Երբ պատահմամբ
տեսա ինչպես
Խաչին մի Կի՜ն
էր գամված…
Ո՞վ էր
տաջվում-
Ե՞ս թե՞ Կինը,
Իրակա՞ն էր
թե՞ երազ,
… Կյա՞նքն
էր նիզակ խրել սիրտը
Ձեռքերով բի՜րտ
ու դաժան…
Մի պուտ
արյուն
Կրծքից կախվե՜լ
-
Ծորացե՜լ էր
ձախ կոնքին,
Ու կիսամերկ
բորբ մարմնից
Խա՜չն էր
տանջվում ցավագին…
Բե՛ռը-խաչի՜ն,
Խա՛չը-բեռի՜ն,
Հոգու
ծուծքը լճացե՜լ էր չոր գետնին,
… Հողն իր
ագահ կոկորդով
Բույրն էր ըմպում
կանացի…
Չէ՜, լաց
չկա՜ր,
Չկա՛ր բողո՜ք,
Ցա՜վը կո՛ւլ
էր գնացել,
… Փո՛րձ էր
անում գամված ձեռքով
Աչքին
կախված
Մազափունջը
հեռացնել…
Սկիզբը չկա՜ր,
Վե՛րջն էր
սկզբում,
Չկար
պատկերի իմաստը թաքուն,
… Ո՞վ
կհասկանա քեզ Կին առեղծված -
Խաչի՜ն,
Հողո՜ւմ,
Երկնքո՜ւմ…
Ս.Ումառ-Հարությունյան
22.07.17 Երևան
Комментариев нет:
Отправить комментарий