Կարծես
ներշնչա՜նք են ամռան
անձրևները,
(առավոտ
կանուխ նման ներշնչանք)
կարծես
մեղեդի՜ են նրանց ձայները,
… Ու չե՜ս
ցանկանում քնից արթնանալ:
Կարծես
երկնքում մի կի՜ն է լալիս
և
ուրախության արցունքներ թափում,
կարծես
անցյալդ ներկա՜ է գալիս,
…Ու
ցանկությունդ մարմի՛ն է առնում:
Ամռան անձրևները
գո՜լ ու հաճելի
թափվո՜ւմ են
գետնին կատաղած,
կարծես քնա՜ծ
ես խորքում դրախտի,
Կո՛ւյր
կարոտախտի գլուխը գրկած:
Մարմիններ
դարձած ցանկություննե՜րդ
տաճարի
քրմուհու ստինքերի նման -
կրքոտ այրո՜ւմ
են փակված կոպերդ,
Որոնց փորձո՜ւմ
ես ինչ-որ կերպ բանալ:
Անձրևոտ օրը
- անհուն հայացքներ
անձրևոտ օրը
- երգեր անավարտ՝
անձրևոտ օրը
- պարող թիթեռներ,
… Ու չե՜ս
ցանկանում քնից արթնանալ:
Անձրևների
տակ կարոտն անգո՜ւյն է,
սպասումը
դառնո՛ւմ է թափանցիկ շղա՜րշ,
ամռան
անձրևը հոգևոր գարո՜ւն է,
… Ու չե՜ս
ցանկանում քնից արթնանալ:
Ս.Ումառ-Հարությունյան
11.07.17 Երևան
Комментариев нет:
Отправить комментарий