Երբ վիճում են
անընդհատ
Ցավն ու Պատրանքը,
Ժամանակն
էլ արդեն նրանց չի՛ բուժում,
…Համոզվում
ես, թե որքա՞ն երկա՜ր է կյանքը,
Երբ ուրախություն
այլևս չի բերում:
Հավերժ չէ Լուսնի տակ
Աշխարհ եկած մարդը,
Կարիք կա՞ կրկնել անընդհատ,
…Մեկը սև՛ն է նախընտրում,
մյուսը
սպիտակը
Ու Լռությո՜ւնն է բղավում շարունակ:
Սպիտակի ու Սևի բախումն անդադար
Ստիպո՛ւմ է անընդհատ պայքարել,
…Մթում բոլորը նմա՜ն են իրար,
Ցերեկով - սարսափում ես աչքերդ բացել:
Հայացքդ ծա՜նր
Սահում է սպիտակ ստեղներով
-
Ո՛չ մի կերպ,
առանց սև չի ստացվում մեղեդի,
… Երջանիկ ես դառնում այնքանով՝
Որքանով երկարում է մենության ուղին:
Բղավո՛ւմ ես
- Մարդի՜կ,
մի՛ փակեք կափարիչը,
Ես սև
ստեղներից չե՜մ մաքրել փոշին …
Դեռ չեմ
ավարտել ես իմ մեղեդին
…Ցերեկվա
կուրծքն է պատռում քո ճիչը
Եվ ուրիշ,
Եվ ուրիշ
Ոչի՜նչ…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий