* * *
Երկարաոտ
արագի՞լն է
Թակում սիրտդ՝
մազերիդ նման ճերմակ,
Թե՞ կարապն
իր վերջին երգի
Փո՛րձն է
անում հուսահատ…
Ամեն
դեպքում կարծես մահվան
Հրովարտակ
ես ստանում,
Փակում ես
դո՛ւռ ու պատուհա՛ն,
Ձգվում
մահվան անկողնում…
Կապո՜ւյտ,
դեղի՜ն, խորհրդավո՜ր
Ծաղիկների
փոխարեն,
Քեզ ծածկում
են քո սևագիր
Ձեռագրերով
հայերեն:
Տանդ բոլոր
հայելիները
Ծածկվո՛ւմ
են նուրբ շղարշով,
Ժամացույցի
սլաքները
Քարանում են
դողալով…
…Ներկաների
համար մի տխուր պատրանք,
Ծածկված
հայելիներ,
Ժամանակի
կանգ,
Զգույշ
քայլերից տնքող
Հի՜ն
մանրահատակ,
… Ու մաղձն
է մեղմիկ երգով օրորվում
Մայրամուտի
մուգ
Գույներին
պառկած:
… Մահն ի՞նչ
է որ,
Երբ չեն
խաղաղվում կրքերդ ցավոտ,
Երբ դեռ չե՛ն
սառել
Մեղմությա՜մբ,
Սիրո՜վ,
Լցված տանջանքով
Շրթունքներդ
տաք,,
… Երբ
հավասարվում են իրենց արցունքով
Հա՜յր, մա՜յր,
քո՜ւյր, եղբա՜յր,
Պոռնի՜կ,
Հրեշտա՜կ…
Մահն ի՞նչ է
որ…
Ադպես
տիրաբար անկոչ հյուրի պես
Բազմի
սնարիդ,
Ոչի՛նչ,
Ընդամենը մի
Լպիրշ,
անատամ
Ծերուկ
ստրկամիտ…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий