Դու կարո՛ղ ես
խեղդել ճի՛չը
Կրքից քրտնած
ափերում,
Երբ սպասումից
հանկարծ վի՛շտը
Բռնկվո՜ւմ
է, հրդեհվո՜ւմ:
Դու կարո՛ղ
ես այդպես մեռնել
Աչքերի մեջ մի
կնոջ,
Որին երկա՜ր
ես սպասել
Սփոփանքի մուտքի
մոտ…
Ու Սպասումդ
դառը համով
Երազի պես
երկնային,
Մինորային
ակորդներով
Կհեծեծա դառնագին:
Կրծքից Նրա,
կսահի վար,
Ուր հոգո՜ցն
ծին առնում,
Կանհետանա
վայրկենաբար
Գիշերվա
մութ երախում:
Շողի վրա շո՜ղ
կծնի,
Առագաստն արյունամած,
Աչքերումդ
պա՛ր կպարի
Կի՛րքը – Սպասմանը
գրկած…
… Դու կարող
ես այդպես մեռնել
Աչքերի մեջ մի
կնոջ,
Որը քեզնից քունդ
է խլել
Ու երազներդ
բոլոր…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий