Ինձ թվում
էր շատ թեթև ես-
Ինչպես
մտքերս բոլոր,
Ծանրությամբդ
ինձ ճնշում ես
Հրեշտակ ի՛մ, թևավոր:
Ցավեցնո՜ւմ
ես, մի՞թե չես զգում
Գոնե թևերդ
հանիր,
Գիշերն ինձ
համար է երգում
Իր տխո՜ւր,
լացեցնո՜ղ մեղեդին:
Ինչ-որ կապույտ
բարձրունքից
Սի-մինոր է ցած
ծորում,
Գիշերվա
կեղծ գույներից
Բեկվելով
արձագանքում:
Առանց այդ
էլ շա՜տ է տխուր
Ամբառ երգը
գիշերվա,
Ի՞նչպես
քարշ տամ բեռն իմ երկու
Մեղք չեմ
արդյո՞ք, Հրեշտակ:
Շա՜տ տխուր
է գիշերվա
Ցայգին
հարող պահը,
Իջի՛ր, ինձ
հետ լա՛ց եղիր,
Ինձ հետ
կուլ տուր ցավը:
… Հրեշտակը
ցած իջավ,
Թեթևացավ ու՜սս,
Չքվե՜ց,
գնա՜ց, անհետացա՛վ
Գիշերային
բլյուզը…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий