Դու գրում
ես.
«Խավարի մեջ
խարխափելով…»
Ես գրում եմ
- Անցնո՜ւմ
էի մթան միջով…
Դու գրում
ես
«Ինձ
կլքե՜ս, կհեռանա՜ս,
Ես կմնամ
կարոտով»
Ես գրում եմ
- Ես
Վախճանն եմ տեսնում իրոք
Հոխորտացող
երախով:
Դու գրում
ես
«Կհեռանա՜ս
կմոռանա՜ս,
Էլ չեմ լինի
քո սրտում»
Ես գրում եմ
- Դու
ապրում ես իմ սենյակի
Ծխնելույզի
արմունկում:
Դու գրում
ես
«Ա՜խ, թող
ձեռքս քո ճաղատին
Մոտենա,
Թո՛ղ
կուրանան աչքե՜րս…»
Ես գրում եմ
- Փշատենու
բուրմունքով
Քո
վարսերում, վալս են պարում
Մատներս:
Դու գրո՛ղ ես սիրելիս,
(Կարծեմ նաև
պարուսույց)
Պոետուհի ես
հայտնի,
Ես անճարակ
ու անհույս
Օգտատեր եմ
Ֆեյսբուքի:
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий