Խնդրում եմ մի քիչ զգոն եղեք
Այսօր Հայստանաբնակները իրենց լավ օրերը չեն ապրում և դրան գումարած, երբ
արտասահմանի մեր հայրենակիցներից գալիս են Ցուցումներ.
Սա այսպես չէ, Սա այնպես չէ,
Ասյսպես մի արեք, Այնպես մի արեք,
Սերիալներ մի նայեք
Մտավորականությունը կույր է,
Մշակույթը աղավաղված է….
Կարելի շարունակել ու ժամերով գրել այս թեմայի մասին, բայց
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՄԻ ՔԻՉ ՆՐԲԱԶԳԱՑ ԵՂԵՔ
Մի մոռացեք, որ ցանկացած պարագայում Հայաստանում առաջին ու հուժկու հարվածը
՛՛ուտելու՛՛ ենք «և ուտում ենք» մենք՝
այսօրվա Հայաստանաբնակներս ու մենք ենք, որ այսօր ՛՛Լավ՛՛ կամ ՛՛Վատ՛՛
պահում ենք Հայրենիքը, որը գտնվում է ՛՛Լինել – Չլինելու՛՛ սահմանագծին:
Պետք չէ անընդհատ քարկոծել, մեղադրել…
Պետք չէ պատեհ, անպատեհ օրինակ բերել թե ինչպիսին է կյանքը ԱՄՆ-ում,
Ավստրալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում…
Մենք գիտենք թե ինչպիսի կյանքով եք ապրում Դուք այդտեղ, ապրե՛ք,
Աստված Ձեզ Երկար կյանք տա,
մեզ էլ՝ Համբերություն:
Վաղ թե ուշ, ես չգիտեմ, բայց ՀԱՍՏԱՏ ամեն ինչ ընկնելու է իր տեղn ու այն
ժամանակ Հայրենիքը վայելելու հաճույքը տրված է լինելու Ձեզ, Ձեզ, որ
հնարավորություն ունեք Աշխատելու, գումար ետ գցելու, մարդավայել հանգստանալու… իսկ մենք այն ժամանակ պայքարելուց
ու ներվային սթրեսներից արդեն սպառված ենք լինելու:
Այնպես որ
Խնդրում եմ հաշվել, որ ամեն ինչ այստեղ՝ Հայաստանում, մեր ձեռքերով, մեր
առողջության հաշվին, կատարվում է Համայն Հայության համար, ու մի քիչ
ՆՐԲԱԶԳԱՑ ԵՂԵՔ
Հ.Գ.
Կանադահայ մի գործարարի (Հասկանալի պատճառներով չեմ գրում անուն ազգանունը),
որը շատ էր հավանում իմ գործերը, առաջարկեցի իր հովանավորությամբ տպագրել իմ
գործերից մի քանի գիրք ու ողջ հասույթը Իր անունից փոխանցել Հայաստանի
որբանոցներին, մանկատներին (չնայած ինքս երկար ժամանակ է, որ չեմ աշխատում):
ՉԵՄ ԿԱՐՈՂ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ ՁԵՐ ԴԵՄՔԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ, ԵՐԲ ԿԱՐԴԱՔ ՆՐԱ
ՊԱՏԱՍԽԱՆԸ
« Հարգելի Ս.Ումառ-Հարությունյան, Ձեր առաջարկը շատ հետաքրքրեց ինձ բայց և
զարմացրեց, քանի որ Ձեր առաջարկության մեջ ես նույնիսկ մոտավոր չտեսա ինձ
հասանելիք հասույթի չափը: Կատարեք ճշգրիտ հաշվարկներ, որ հնարավոր լինի քննարկել
այդ հարցը
Հարգանքներով Շ. Հ. »
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՄԻ ՔԻՉ ՆՐԲԱԶԳԱՑ ԵՂԵՔ
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий