Բոլորի մոտ անկախ
հավատից, բնակության վայրից, սոցիալական դրությունից վաղ թե ուշ դանդաղ վերջանում է
ցանկացած սիրավեպ Մարմնի հետ ու սկսվում է նոր սիրավեպ Հոգու հետ:
Ինքը՝ սիրավեպն իհարկե չի վերջանում,
բայց կրքոտ, ցանկալի ժամանակավորապես պաշտելի,
անընդհատ եռացող վիճակից այն անցնում է դիտողական- դատողական մի այլ ձևի, վիճակի՝ ուղիղ համեմատական մարմնի համաչափ թառամելուն:
Հենց այստեղ է, որ ի հայտ են գալիս Իմաստուներն ու փիլիսոփաները:
Սա բնության ներդաշնակ զարգացումն է, եթե այն խախտվում է առաջ են գալիս անընդհատ բողոքող ու մեղադրող մարդիկ ու բնությունն ինքն իրենից նեղանում է խռովկան երեխայի նման…
* * *
Ուշադիր նայում էր իր դատավճռին՝ պատուհանին:
Պատուհանում պարզ ուրվագծվում էր քսանվեց թիվը:
Սա վե՞րջն էր,
թ՞ե սկիզբն է մի նոր ինչ որ բանի:
Մի՞թե ճիշտ
է, որ կգա մեկ օր, որ կմնա մեկ օր:
Իրականում
կնոջը իր տարիքը հասկանալու համար պարտադիր չէ նայել ո՛չ պատուհանուն ո՛չ էլ
անձնագրին, այլ լսելու, ընդունելու թե ի՞նչպես
է շրջապատն իրեն ընդունում…
Կինը միշտ
մոռանում է, որ մարդ արարածը դա միասնություն է Հոգու, Մարմնի և Բանականության և
ինչքան էլ մարմինդ ու հոգիդ քեզ կարողանան
ինչ որ բան համոզել, Բանականությունն անպայման միջամտելու է ու դաժան խոսքերով քեզ
հիշեցնի տարիքդ ու տեղդ մոլորակի վրա…
* * *
Արդեն որերո՜րդ
անգամ էր տեսնում շենքի հարևանությամբ գտնվող այգում ամեն օր
նույն
նստարանին նստած Տղամարդուն…
Առաջին
անգամ, երբ տեսավ տղամարդուն դեռ հեռվից հասկացավ, որ նա շատ հաճելին է տղամարդ
լինելու համար:
Մոտեցավ,
ինչ որ բան էր ձգում իրեն:
Չիմացավ
ինչու վախեցավ ու հեռացավ:
Հաջորդ
անգամ ավելի մոտեցավ, հասկացավ, որ նա շատ հասուն է տղամարդ լինելու համար:
Չգիտես
ինչու վախեցավ ու նորից հեռացավ:
Երրորդ
անգամ, երբ շատ էր մոտեցել, համոզվեց, որ իրոք ինչ որ բան էր ձգում իրեն:
Տղամարդը
ոչինչ չասաց, որովհետև տղամարդ էր ու երևի չէր ցանկանում խանգարել:
Նայեց
տղամարդու կապտագույն աչքերին, ինչ որ բան տեսավ, ինքը հասկացավ, որ դա այն տեղն է
որտեղ որ ինքը պետք է լինի:
Չգիտես
ինչու լաց եղավ ու հեռացավ:
* * *
Այսօրվա իր
դատավճիռը կարդացող անողոք պատուհանը դավադիր լռությամբ համոզեց նրան, որ վաղուց
պետք է կին լիներ…իսկ նա, նա դեռ տատանվում է,…
«վճռակա՛ն
եղիր, ամեն ինչ հարաբերական է բացի կնոջից, իսկ կինը՝ դա վճռականությունն է…»
…Մոտեցա՜վ,
տղամարդու ձեռքին այսօր դեղին վարդերի մի փունջ էր, որն անխոս մեկնվեց նրան:
Ծաղկեփունջը
սեղմեց կրծքին, նստեց կողքն ու գլուխը հենեց ուսին:
« Մի՞թե այս
մի տիեզերական պահի համար կորցրել եմ յոթանասուն երկու ժամ, գժվել կարելի է…»
Տղամարդու
անխոս համբույրները սկսեցին իրենց արշավանքը, հաճախակի դադար տալով քունքերին, պարանոցին, ականջին, այտերին…
Երբ հանդիպեցին
նրանց շուրթերը, տղամարդը կենդանացավ, որովհետև տղամարդ էր, իսկ ինքը, ինքը
հասկացավ, որ անիմաստ ապրել էր այդքան
երկար ժամանակ:
Տղամարդու
ափը շոյեց այտը, հետո թե ի՞նչու որոշեց սահել ավելի ցած, երկուսն էլ հասկացան, որ
տղամարդու ափ է, այլ կերպ չի կարող լինել:
… Տղամարդու
ափը իջավ աջ կրծքին ու կայծակնային (հիմար բառ է կայծակնային…) արագությամբ ետ
քաշվեց:
Ծաղկեփնջի
վարդերից մեկի փուշը խրվել էր ափի մեջ ու արյուն էր կաթում:
Կինը, որ
արդեն կին էր ծաղկեփունջը գցեց բետոնե
սալահատակին:
Կարմիր
արյունը կաթում էր դեղին վարդերի թերթերի
վրա:
- Տո՛ւր ինձ
քո ափը, իմն է, չէ՞:
- Շա՜տ նուրբ
է, ի՞նչու այդպես ստացվեց,- ասաց տղամարդն
ու իր ափը նվիրեց կնոջը:
- Ես շատ
զգո՜ւյշ,- կնոջ սպիտակ թաշկինակը սկսեց մաքրել արյան կաթիլները:
- Վա՞ղն էլ
կգաս:
- Իհարկե՜,-
ասաց կինը, որովհետև կին էր:
Կինը կռացավ
հատակից հավաքելու թափված ծաղիկներն ու անզգուշությունից ցած գցեց տղամարդու ափը,
որը սալահատակին բաժանվեց բազմաթիվ կտորների իր վրա հրավիրելով մինչ այդ իրենց
լուռ նայող ճնճղուկներին:
Բնությունը
լուռ նայում էր կտուցների տակ անհայտացող տղամարդու ափի մասնիկներին:
Տղամարդն
ինչ որ բան էր շշնջում՝ ուղիղ նայելով կնոջ մեղավոր հայացքին:
Նրա շշնջոցի
մեջ ցավ չկար, երազանք չկար, հանդիմանանք չկար…ոչինչ չկար, ուղղակի շշնջոց էր, իսկ
կինը նայելով նրա աչքերի մեջ, չէր կարողանում հասկանալ խոսքերի իմաստը:
- Դատարկ
չեմ կարող վերադառնալ, մի՞գուցե հայացքդ՝ աչքերդ նվիրես, հասկանո՞ւմ ես, հիմա
առանց քեզ դժվար կլինի անցկացնել գիշերները: Տո՛ւր ինձ այն հայացքդ, որով նայում
ես կանանց:
- Վա՞ղն էլ
կգաս:
- Իհարկե՜,-
ասաց կինը, որովհետև կին էր, ու արագ մտավ տղամարդու աչքերի մեջ:
Տղամարդը
ցավից տնքած:
- Հանի՛ր, -
բղավում էր տղամարդը, - Հանի՛ր:
- Չե՜մ
հասկանում, - երգեցիկ լսվում էր կնոջ ձայնը, - հանելու էլ ոչինչ չկա, ինձ հետ
միայն բնավորությունս է, ի՞նչպես հանեմ…
Կնոջ
բնավորությունը իր բարձրակրունկներով քայլում էր տղամարդու հայացքում, առաջացնելով
բազմաթիվ անցքեր, վերքեր:
Կինը, որ
կին էր, չէր դադարում քայլելուց ու շուրջը նայելուց, մինչև որ տղամարդու
արցունքների հետ դուրս հորդաց աչքերից:
- Այս ի՞նչ
արեցիր, չ՞է որ այն այնքան փխրուն էր, ի՞սկ դու…
- Կներ՜ես,
չէի ուզում, հիմա ի՞նչ պետք է անենք:
- Ավելի լավ
է գնաս, վաղը կխոսենք, դու վաղը կգաս, չէ՞:
- Իհարկե՜,-
ասաց կինը, որովհետև կին էր:
- Ես
հասկանում եմ, որ լավ չստացվեց, բայց գոնե խոսքերդ նվիրիր, չէ՞ որ դա այնքան էլ
ցավոտ չի լինի, եթե ես հանկարծ կորցնեմ կամ…
Կինն այդ
պահին մտածում էր, թե ի՞նչպես է հերթական դատավճռին նայելու, մինչ տղամարդու հետ
հաջորդ հանդիպումն ու պատկերացնելով պատուհանի դեմքը մի պահ սարսռած:
« Եթե ոչինչ
չստացվի, ես չեմ կարող ապրել, իսկ ի՞նչ պետք է անեմ:»
Ի՞նչպես
բացատրել կողքը նստած տղամարդուն, որ չի կարող առանց նրա:
Հետո կարծես
ինչ որ բան հիշելով արագ ձեռքը երկարեց, մտցրեց տղամարդու մարմնի մեջ, արագ, բայց
զգուշությամբ հանեց տղամարդու սիրտն ու սեղմած կրծքերին արագ հեռացավ:
* * *
… Սիրավեպն իհարկե
չի վերջանում, բայց կրքոտ, ցանկալի ժամանակավորապես պաշտելի, անընդհատ եռացող վիճակից այն անցնում է դիտողական- դատողական մի այլ ձևի,
վիճակի՝ ուղիղ համեմատական մարմնի համաչափ
թառամելուն:
Տղամարդու
անսիրտ մարմինը մնաց նստած նստարանին, սկսեց արագ թառամել ու մինչ այգին մաքրող
հավաքարարը մոտեցավ ու ծուռ նայելով արցունքների ու արյան մեջ կորած տղամարդու
մարմնին փորձեց ասել.
- Ոտքերդ
բարձրացրո՛ւ,- տղամարդը փուլ եկավ ու
քանդվեց…
Ուշադիր
նայում էր իր դատավճռին՝ պատուհանին:
Պատուհանում
պարզ ուրվագծվում էր քսանվեց թիվն ու մի բաբախող արյան գունդ:
Սա վե՞րջն
էր, թե՞ սկիզբն է մի նոր ինչ որ բանի:
- Ի՞նչիդ է
պետք, սիրտն առանց հոգու ու մարմնի:
Պատուհանը
ծիծաղում էր:
- Չգիտե՜մ,
լա՜վն է, նայի՛ր ինչպես է բաբախում, իմ ձեռքերի մեջ կրկնակի, եռակի, նա առանց սրտի
չի կարող, կգա՛, կգա՛ իր սրտի ետևից…
- Նա արդեն
չկա, - ասաց պատուհանը, - Չի՛ գա:
Թախիծի նման
երկար արձագանքը կրկնեց.
- Չի գա՜,
չի գա՜, չի գա՜…
Անսպասելի
խոսքերից կնոջ ձեռքից ընկած սիրտը դեռ հատակին չհասած պայթեց օդում, արյունոտելով
կնոջ ոտքերը…
Կինն ընկավ պատուհանու
առաջ.
Արյան
ջերմությունը կնոջ ոտքերից բարձրանում էր վեր, դեպի շուրթերը, որոնք առանց դադարի
կրկնում էին.
- Կգա՛, կգա՛,
չգալ չի՛ կարող, որովհետև, որովհետև տղամա՜րդ է…
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий