пятница, 2 мая 2014 г.

Բանաստեղծություն



* * *
Չհասկացա ի՞նչ էր այրվում
մոխրի կտոր ընկավ աչքս,
իմ այն բա՞ռն էր քո նամակում,       
թե՞ քո սերն էր
մոխրանում                      

Մոխրից սրտի  փշրանքներ են
աչքիս բիբը տրորում,
թե,՞ ինձ չասված քո խոսքերն են
արցունքի տեղ
գլորվում:

Աչքս սիրտ չէ – կդիմանա,
ասա՛, խոսի՛ր, սիրելի՜ս,
թե չէ հանկարծ ո՞վ իմանա,
գուցե սիրտս
 կանգ առնի:

Աչքս արդեն ծերունի է,
սիրտս՝ ծերուկ - պատանի,
շրթունքներիս դեռ բուրում է
համը քո նուրբ մատների:

Շատ եմ խնդրում, մի՛ նեղացնի,
քո լռությամբ ահավոր,
հասկանում եմ գուցե ների՞,
ների հոգիդ
վիրավոր:

Նեղացրել եմ, ընդունում եմ,
հավատա ինձ խոսքերով,
թե չե՞ս սիրել, հասկանում եմ…
աչքս թաց է
հավատով:

Հեռանում եմդե ի՞նչ արած
սիրտս լցված է մոխրով,
ձիս պատրաստ է՝ սանձած,թամբած,
լռության նուրբ
սավանով…

Ս.Ումառ

Комментариев нет: