четверг, 1 мая 2014 г.

16 +



* * *
Նորի’ց մեկ օր - քսանչորս ժամ,
Նորի’ց չկաս իմ կյանքում,
հոգիս կծկված մի անկյունում,
սիրո շղթան է կրծում:

Ինձ փակել ես սիրո խցում՝
մենարանում մեկուսի,
աչքիս առաջ պա’ր են պարում
կաթիլները արցունքի:

Մի թիթե’ռ է իմ աչքերում -
փարվել ծնկիս գագաթին,
գանգուրներն է թափահարում,
ցո՜ղ կաթեցնում հատակին:

Բաց ու խուփ են անում փոքրիկ,
նուրբ շուրթերդ, կարմի՜ր, մո՜ւգ,
ե՛րգ են երգում սիրո՜, կրքի՜…
ո՛չ խիղճ ունեն, ո՛չ էլ գութ:

Վանդակի մեջ Աչքս է բացվել,
պատանդ, բայց ո՛չ հնազանդ,
Կարկամել է ու շփոթվել,
Ու ողբում է անընդհատ:

Թիթեռնիկդ լա՛ց է լինում
Որ անհաս է ձեռքերիս,
… աչքս անձրևից է գժվում,     
իսկ մարմինս՝ կրակից:

Խճճվե՜լ եմ շղթաներում,
… մի խո՜ւլ գիշեր, դատա՜րկ էջ,
Ու դիմում եմ  Սիրո Աստծուն,
բարեխոսել ինձ քո մեջ:

Մենությունը դժբախտ բե՛ռ է,
Որ տանում եմ ուսերիս,
Կյանքի վարդը դրսից սև է,
Բայց դրախտ է աչքերիս…

Նայում եմ քեզ քո իսկ ներսից՝
մի ամբողջ աշխարհ աչքերիս առաջ,
չե՛մ կտրում աչքս քո բորբ մարմնից,
վախենո՜ւմ եմ հանկարծ չքանաս…

Ս.Ումառ

Комментариев нет: