Լռությունը, այդ վաստակավոր Ուսուցիչը - սովորեցնում է սիրել երաժշտությունը…
Մթությունը, փորձառու այդ
Փիլիսոփան - սովորեցնում է սիրել գույները…
Պատերազմը, կյանքի այդ դաժան Դահիճը -
սովորեցնում է սիրել խաղաղությունը…
Ծիծաղի բացակայությունը՝ Ճակատագրի քմծիծաղը
- սովորեցնում է հասկանալ Կյանքի Հումորը…
- Հանդիպո՞ւմ,
պատահակա՞ն էր:
- Ո՜չ,
պատահական ոչինչ չի լինում:
- Նրանց ծանոթացրե՞լ էին:
- Ո՜չ,
ուղղակի հանդիպել էին, դա Ճակատագրի քմահաճույքն էր:
- Նմա՞ն էին իրար:
- Նմա՞ն էին իրար:
- Ցավոք թե բարեբախտավար ո՜չ:
- Հասկանո՞ւմ էին իրար,
կես խոսքի՞ց, կես հայացքի՞ց:
- Ո՜չ,
անընդհատ վիճում էին ու նեղանում իրարից:
- Ոչինչ չէ՞ր կապում նրանց:
- Նրանց կապողը միայն այն էր, որ խելակորույս էին իրար նկատմամբ:
- Եվ ի՞նչպես է դա կոչվում:
- Չգիտե՜մ…
Լռության լեզվով դա կոչվում է Սեր…
Մթության լեզվով դա կոչվում է Ներդաշնակություն…
Պատերազմի լեզվով դա կոչվում է Կիրք…
Ծիծաղի բացակայության լեզվով դա կոչվում է Թախիծ…
Չգիտե՜մ,
չգիտե՜մ, չգիտե՜մ…
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий