Սրտի ցավը ատամնացավի նման չէ, երբ ընդամենը մի դեղահաբով կարողանում ես
լուծել հարցերդ:
Սրտի ցավը դա տարածության ցավն է, երբ դատարկ է սիրտդ ու Անպայման զգում է
իր դատարկ լինելը…
… տարածություն, որը հարաբերական դատարկ է, այսինքն բացարձակ դատարկ չէ,
… տարածություն, որտեղ փոքրիկ թռչունի նման մի տձև արարած՝ ծնված թռչելու
համար, սողում է, քանի որ իր թևերը դեռ չեն ամրացել այն հայացքից, որը կոչվում է
Սեր…
…հարվածում է սրտիդ պատերին, ընկնում սրտիդ հատակին ու նորից իր փոքրիկ
տոտիկներով փորձ անում վազելով թափ հավաքել թռչելու համար- նորից ընկնում,
բազմաթիվ փորձերից հետո հոգնած, անհույս փակում է իր դեռ չձևավորված աչքերն
ու փորձում քնել, ուժ հավաքելու համար:
Տարածությունն այդ պահին վեր է
ածվում մի երևույթի, որը կոչվում է Միայնություն:
Միայնությունը դա մարդկային ձայների ու աղմուկների պակասը չէ, դա ներքին
միայնությունն է, որը կապված սրտի մի անկյունում, հավատարիմ շան նման ոչ մեկին մոտ
չի թողնում…շնչում է անկանոն ու շնչելու-արտաշնչելու հաճախականությունը հասնում է
այն աստճանի երբ ոչ մեկը չի կարողանում այն ընդունել…
Այդ պահից սկսվում է Ցավը…
Ցավը շատ
նման է աշնան սառը քամուն, երբ ոտքերիդ տակ
տերևներն են խշխշում մահվան ձայնով, ծառերը տերևների կորստից կորցնում են
իրենց իմաստը, ամպերը կարծես ճնշում են ներվահագույցներդ, փնտրում ու չես գտնում
մի որևե տաք բան, փաթաթվելու ու կծկվելու մի անկյունում…
Ականջներումդ
զանգի ձայներ են, միալար ու տխուր…
Քունքերումդ
կոշտ ու կոպիտ մատների հարվածներ են…
Հոգիդ
անձայն բղավում է…
Լռությունը
լաց է լինում դատարկ սրտիդ մեջ…
Աչքերիդ
առաջ մի պառավ ջադու՝ մատը մեկնած քեզ անիծում է…
Ժամանակը
սողում է դեպի արևամուտ…
Աչքերիդ
տեսանելիության սահմանում հանկարծ երևում է մի շրջազգեստ, չես հասկանում
շրջազգեստը շրջելու համար է թե շրջվելու…
Շրջում է
աչքերիդ առաջ, արթնացնում սրտիդ տարածության մեջ ուշաթափ եղած թռչնանման էակին, քայլերը
համընկնում են քո սրտի զարկերի հաճախականությանը, ծփում է կիսալույսի շողերից ու…
Շրջվում է
դեպի քեզ…
Ձեռքերդ
զգում են կապանքներց ազատվելը, մատներովդ հոսում է մի տաք ու հաճելի հոսանք,
կենդանանում են, շփում են քունքերդ հալեցնում սառցե ուղեղդ…
Վերցնում ես
գրիչդ ու…գրածդ դառնում է Բանաստեղծություն
Քայլում էիր:
Կյանքն էր կծկվել -
Հարմարվելով շորերիդ մեջ,
Ու քաշում էր իր հետևից
Բյուր աչքերի հոծ բանակը
Ուղտերի պես:
Քայլում էիր…
Տառապանքների փշոտ հուշերը
Մեջքիդ բեռ բարձած,
Քայլով դողացող:
Ժպտում էիր,
Ինչպես դիակի
Կապույտ շուրթերին
Արև խայտացող:
Դառն էր քայլքդ,
Բայց գեղեցիկ՝ ոչ ինձ համար,
Քանզի քայլքիդ ու աչքերիս ճանապարհը
Մեծանում էր ոչ իմ օգտին,
Քանզի քայլքդ հեռանալով
Կուլ էր գնում
Արդեն մեռնող
Մայրամուտին:
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий