Փնտրե՜լ եմ,
ինձ քո մեջ եմ տեսել՝
Վայրի՜, մեղրահո՜տ
մի տարածք,
Հոգուս
իրական ձայներն եմ լսել՝
Մի ամբո՜ղջ
այրվող գրադարան…
Բորբ մարմինդ
եմ տեսել կաթնահոտ,
Զույգ աստղեր- դաջված ստինքերիդ,
Ինչ-որ բան ման
եկող հայացքով
Ձիթավառ
կանթեղը ձեռքիդ:
Փնտրելը Ցա՜վ է, Կսկի՜ծ է, Մորմո՜ք,
Գտնելը՝ մի ամբո՜ղջ տիեզերք,
Աստվա՛ծ իմ,
կգտնե՞մ քեզ արդյոք,
Թե՞ նորից
կմնամ առանց Քեզ:
Միայնակ
մնացած սիրահարը,
Նման է ծերունու
աչքերի,
Որտեղ
անկատա՛ր է աշխարհը,
Բայց Սպասո՜ւմը
հաղթո՛ւմ է մահին:
Աստիճանները
Կյանքի դեպի քեզ են տանում,
(Անհեթեթ հիմար մի սանդղակ)
Չգիտեմ բարձրանո՞ւմ
եմ, թե՞ իջնում -
Մեղավորության
մաքուր մի հարթակ…
Ես քո մեջ
եմ եղել, եղե՛լ եմ այնտեղ,
Որտեղ
երազում են լինել հողմերը,
Ես կյա՛նքն
եմ տեսել խելահեղ,
Քո մեջ մոխրացել
իմ հուշերը…
Ի՞նչ է
պատահել աշխարհում արար,
Հեռացել են երկիրն ու երկինքն իրարից,
Ընդամենը՝ Կորցրել ենք իրար,
Անիմաստ Նեղացել աշխարհից…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий