Ցո՜ւրտ է,
Դատարկ
սենյակիդ լռությունը
Կանգնել է
ցրտի կոկորդին,
Երազներիդ
երբեմնի առո՜ւյգ, աշխետ նժույգը-
Կծկվել է
աչքերիդ առաջ
Ու դարձել անշունչ փայտե ձի…
Հոգու ցրտից
Անշարժ
իրերը դառնում են հուշեր,
Դաժան
ժամանակն էլ կախվում է պատից,
Նման
պահերին չեն լինում
Թո՜ւյլ կամ
ուժե՜ղ,
… Ցանկացած
շշունջ նման պահերին
Շատ է
նմանվում հոգեհանգստյան
Տխո՜ւր
աղոթքին…
Վարակի՛չ է
դառնում մայրամուտը,
Արնաքամ
գիշերը կյա՛նք է աղերսում,
Ու դատարկ
աչքերով քո լուսամուտը
Անգործությունից
Արցունք է թորում…
Ուրիշին
նվիրած սրտիդ զարկերակը
Դանդաղ
հանգչում է շուրթերիդ նուրբ աղվամազին,
Կրկին
մայրանալ ցանկացող այրու աչքերով
Նայո՜ւմ ես
վեր՝
Չգիտե՜ս
Աստծո՞ւն թե՞
առաստաղին:
Հոգումդ ցո՜ւրտ
է
…Ու նզովյալ է կյանքը այդ պահին…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий