Ամենախոսուն
հատվածը
Ոտքերն են մարդու՝
Դեպի քեզ
եկող ոտքերը,
Որոնք երբ
լռո՛ւմ են
Ասես սի՛րտդ
է պայթում,
Հոգիդ փոթորկվո՜ւմ,
Աչքերդ քո՛ւնն
են կորցնում,
Լեզուդ էլ
կծկվո՜ւմ,
Ատամներիդ
տակ կծիկ է դառնում:
Ասո՜ւմ են,
Երբ լսում ես
դեպի քեզ եկող ոտնաձայները՝
Կրկնապատկվում
են սրտի զարկերը,
Ո՜չ,
Ավելանում
են եռակի՛, քառակի՛ անգամ,
Լուռ ոտքը
մա՛հ է կամ անտարբերությո՛ւն,
Մա՜հ-անտարբերությո՜ւն…
Ո՞վ
կդիմանա:
Երբ ոտքը
լռո՜ւմ է,
Սիրտը չի՛
լռում
Կանչո՜ւմ է,
սպասում անդադար:
… Խոսի՛ր
ինձ հետ ոտքերի լեզվով -
Ես
կհասկանամ:
Չափից ավելի
բաբախող սրտեր
Չե՛ն եղել,
չկա՜ն,
Դա սրտի ձա՛յնն
է ոտքերի ձայնին գումարվում,
Ու նմանվում
է սիրտն այդ ժամանակ
Քառատրոփ
վազող անսանձ մի ձիու,
Որ Հեռանում է
Ու Կանգ է առնում
Հեռո՜ւ մի
տեղում…
…Եվ
ստացվում է,
Որ ամենախոսուն հատվածը ոտքերն են մարդու՝
Դեպի քեզ
եկող ոտքերի ձայնը,
Որը երբ չկա
Սի՛րտդ է
պայթում…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий