Մի պահ
փորձում եմ հավատալ,
Որ իրոք
կողիցս ես ծնվել,
Ու մնացած
կողերս էլ որ կան
Կարող են իրար
նմանվել…
Աստվա՜ծ
իմ, քեզ չե՛մ հասկանում:
Ի՞նչու հենց
կողից ստեղծեցիր Նրան,
(Այսքան կող
միամիտ մարմնո՞ւմ)
Հետքրքիր է,
ո՞ր մեղքիս համար:
Մի կողս խանդում
է մյուսին,
Մեկն առանց
պատճառ արտասվում,
Մի կողս (ասենք)
ինչ էլ որ հագնի,
Մյուսը
քաշում է ու պատռում:
Մեկն
արշալույսն է սիրում մարմնիս,
Մեկը
վերջալույսս է շրթին մրմնջում,
Մեկը
խոստում է ցանում աչքերիս,
Մյուսն էլ
անկապ բողոքում:
Մեկի գլո՛ւխն
է անընդհատ ցավում,
Մեկը պարո՜ւմ
է, մյուսը՝ բղավում,
Մեկը սրտիս
ծորակն է բացում,
Մյուսը
գալիս ու փակում:
Մեկը նախա՛նձ
է, մեկը գե՛ր, մեկը չա՛ր,
Մեկը խանդո՜տ
է, մեկն անտարբեր ամենքին,
Մեկին էլ թվում
է թե ինքն է
Բոլոր
կողերի տիրուհին:
… Աշխարհում
այդպես էլ ապրում եմ -
Քո՛ կողմից,
Քո՛ ձեռքով արարված,
Ու չեմ
հասկանում դժոխքո՞ւմ եմ,
Թե՞ դժոխքն
է իմ մեջ ամփոփված:
Հ.Գ.
Աստվա՜ծ իմ,
Լավ չէր լինի որ
Սրտիս խոռոչից ստեղծեիր Նրան,
Ես չէի
լինի, չէր լինի և նա
Աշխարհն էլ
չէր լինի այսքան անարդար…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий