Այսօր
երեկոն կապո՜ւյտ է հագել,
Գուցե
յասամանն է լուծվել երկնքում,
Ո՜վ մարդ
արարած, կարո՞ղ ես գտնել
Կապույտ
երազդ
կապույտի
գրկում:
Մի՞գուցե
բնությունը խառնել է
Գույներն ու
հույզերը իրար,
Միգուցե
մանկացե՞լ է ու խաղում է
Խաղերն իր
դաժա՜ն ու հիմար…
Փնտրի՛ր կապույտում
քո կապույտ վարդը,
Կապույտ
շուրթերին կապույտ մի ժպիտ,
Չէ՞ որ
բնությունն էլ ինչպես մարդը
Հաճախ է
խառնում կապույտը սևին:
Այսօր
երեկոն կապո՜ւյտ է հագել,
Միգուցե
վաղը լինի սպիտակով,
Միգուցե
վաղը կարող ես գտնել
Կապույտ
երազդ
սպիտակ
թերթերով…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий