Թե պետք է
գայիր տարերքի նմա՜ն,
Ու տարերքն
այդ գազան իմ սի՜րտը լցվեր,
Ի՞նչու դու
չեկար այն օրը-հեքիաթ,
Երբ ո՛չ քամի կա՜ր
Ո՛չ ձյո՜ւն, ոչ անձրև՜…
*
Երբ ոչի՛նչ
չկա՛ - դա՛ էլ է տարերք՝
Տարերք
ոչնչի՜ կամ դատարկության,
Բայց շատ է նման
հեքիաթի մի խե՜նթ,
Որտեղ ո՛չ չար
կա, ո՛չ բարի էակ:
*
Հիմա ձմե՜ռ
է ու սա՜ռը քամին
Հյուսո՜ւմ է
ձմռան ծամերը սառած,
Սիրելի՜ս,
շուտով գարո՜ւն կլինի-
Կի՜րքը սիրո
հետ չխառնե՜նք հանկարծ:
*
Չէ՞ որ տարե՜րք
ենք հոգով ու մարմնով՝
Փոթորկվո՜ւմ
ենք, հուզվո՜ւմ ամեն պահ,
Միգուցե իրո՜ք
ի՜նչ-որ հրաշքով
Մարգարիտ
գտնենք իմ տողերի տակ:
*
Մարգարիտը
քե՜զ, իսկ ինձ թող մնա
Այն դատա՜րկ
խեցին,
Որին բացել են
քո նուրբ մատները,
Մե՜կ էլ օ՜րը
այն, երբ հանդիպեցինք
Ես ու դու, քամի՜ն
Ձյո՜ւնն ու անձրև՜ը…
Комментариев нет:
Отправить комментарий