Ուր ուզո՞ւմ
եք ինձ տարեք՝
Պեկի՜ն,
Մադրի՛դ,
Լո՜ս-Անջելես,
Լյովե՜ն
տարեք կամ
Ջակարտա,
Տոկիո՜
տարեք կամ էլ
Մոսկվա՜…
Բրոդվեյում
սեղան գցեք,
«Յախուշտայի»
ձայնը քոքեք,
«Բերդ» պարի
պես բերդ ցույց տվեք,
Ու «Գայանե»
բալետից
Հարյո՜ւր-հարյո՜ւր
սուսեր հանեք-
Սի՜րտս
խոթեք,
Տա՜սը,
հարյո՜ւր,
Հազա՜ր-հազա՜ր
հայ հավաքվեք՝
«Քելե՜, քելե լաո»
երգեք,
«Կռո՜ւնկ»
երգեք,
«Նուբա՜ր-Նուբար»
«Կաքավի՜կ» կամ
«Անտունի»
Գլո՜ւխ
կախեք խոնարհաբար
Տերյանի կամ
Թումանյանի
Հիշատակին-
Վիետնամո՜ւմ
Հոլանդիայո՜ւմ
Ավստրալիայո՜ւմ
Հունաստանո՜ւմ…
Միևնո՜ւյն է
Ի՛մ պարերը,
Ի՛մ երգերը,
Ի՛մ բառերը,
Հայերե՜նը՝
Ինձ հուզում
են միա՜յն-միա՜յն
Հայաստանում:
* * *
Թե ի՜նչ-որ
մեկը կասի, որ
Փո՜քր ենք-
Թող որ
համարի Մասիսը օտար:
Մենք մեր
արյունով ներծծված
Հո՜ղն ենք՝
Լեռան պես
ամո՜ւր,
Քարերից
ծնված,
Լեռան ծաղկի
պես վայրի՜ գեղեցիկ,
Լեռան լանջի
պես բա՜ց ու հյուրընկալ,
Այսօր մի
քիչ նե՜ղն ենք,
Հոգով քիչ
ավեր,
Բայց մենք
փո՜քր չենք՝
Մեր հո՜ղն է
փոքր-
Ոչ թե սիրտը
մեր:
Եվ Աստված
չանի՜
(Մեղա՜ քեզ,
Աստված)
Տրորված մեր
ո՜տքը
Բարձրանա
հանկարծ:
Այնժամ
կտեսնե՛նք
«Յախուշտան»
Վանում,
«Բերդը» Կարինում,
«Քոչարին»
Բաքվում…
Ա՜խ, ի՜մ
երազանքը՝
Ռեհան ու
թարխուն վայելել Ղարսում,
Գրոհե՛լ այդ մինարեթ կոչված սյունը,
Բարձրանալ ու
Ո՜ղջ
Ստամբուլով մեկ երգել
«Ով,
սիրո՜ւն-սիրուն»-ը:
Ուր ուզո՞ւմ
եք ինձ տարեք՝
Պեկի՜ն,
Մադրի՛դ,
Լո՜ս-Անջելես,
Լյովե՜ն
տարեք,
…Ջակարտա…
Մե՜կ է
կասեմ, ո՜ղջ աշխարհում
Կարմի՜ր-կապո՜ւյտ-ծիրանագո՜ւյն
Մի դրախտ
կա՝
Հայաստան:
* * *
Հիմա՜ այս
պահին
Հայի բախտի
պես,
Կիսաչոր
գինին
Ծածկված է
հացով՝
Հացե
գլխարկով-
Ի հիշատակ
գնացա՜ծ,
Հողին պահ տված
ջահել
Կյանքերի…
… Ու նաև հո՜ղը
(չեմ ասում լքած)
Թողա՜ծ,
հեռացա՜ծ
Ջահել
այրերի…
Ասածս հի՜ն
է՝
Նորություն
չկա…
Մի
պատմությո՜ւն է
Պա՜րզ
ճշմարտության
Ու արյան
կանչի…
Հո՜ղը, թող թեթև լինի Ձեզ վրա՝
Այստեղ - շիրմաթումբը
կանաչի,
Այնտեղ՝
Ձեր այգին…
Комментариев нет:
Отправить комментарий