Լո՜ւյսն իր
ճամփան կգտնի
Ու կլցվի
սիրտը քո
… Երբ ես
արդեն չե՛մ լինի
Սիրահարը
այն երկչոտ:
Ու կթռչի, քե՜զ
կհասնի
Բա՜ռս լցված
քո սիրով
… Երբ ես
արդեն չե՛մ լինի
Սիրահարը
այն երկչոտ:
Ու աչքերս
չե՛ն փայլի,
Չե՛ն հմայվի
քո տեսքով,
…Երբ ես
արդեն չե՛մ լինի
Սիրահարը
այն երկչոտ:
Սե՜ր է
տրվել ինձ վերից,
Նաև կսկի՜ծ
ու մորմոք,
Քարացե՜լ է
քո շնչից
Սիրահարը
այն երկչոտ:
Սիրտս քարե
արցունքներից
Կարծրացել է
դարձել ժա՜յռ,
Ու ինքնագոհ
իր արարքի՜ց
Ծիծաղո՜ւմ է
Բախտը չար:
Комментариев нет:
Отправить комментарий