* * *
Ինձնից
այնքա՜ն հեռացար,
Որ շա~տ
մոտիկ թվացիր,
Փորձեցի քեզ
մոռանա՜լ-
Ավելի շատ
սիրեցի:
Փախչելով չե՜ն
հեռանում,
Խոստումներով՝
մոռանում,
Ատելով չե՜ն
խարանում,
Երբ Սեր չկա՜
Քարանո՜ւմ են,
քարանո՜ւմ…
Սիրտը քարի՜ց
կարծր է դառնում,
Ա՜չքը թացից՝
կարմրո՜ւմ,
Մարդն ի՜նքն իրեն չի՛ հավատում
Փոքրանո՜ւմ է,
փոքրանո՜ւմ…
Անցած օ՜րը բե՜ռ է դառնում
Հուշի նման
ծանրանո՜ւմ,
Հոգին սիրո
վշտից տրտո՜ւմ
Խեղճանո՜ւմ է,
խեղճանո՜ւմ…
Սերը քանի՞ հազար դա՛ր է-
Նորոգվո՜ւմ է,
նորոգվո՜ւմ…
Սերն ունեցողն
անսեր մարդուց-
Տարբերվո՜ւմ
է, տարբերվո՜ւմ…
Ինձնից
այնքա՜ն հեռացար,
Որ շա՜տ
մոտիկ թվացիր,
Կարոտեցի՜,
կարոտեցի՜
Ուրիշ ոչինչ
չզգացի…
Комментариев нет:
Отправить комментарий