Բանի՛ր,
բանի՛ր խորհրդարա՛ն,
Բանի՛ր դրա՜մ,
ռուբլինե՜ր,
Բանի՛ր եվրո՜,
բանի՛ր դոլա՜ր,
Որ ես հոգամ ի՛մ ցավեր։
Տիգրանիկս գուլպա՛ չունի,
Բա՛նկ է գնում ոտաբաց,
Գալուստիկը «Պրադո» չունի,
Մի՛շտ անում է սուգ ու լաց։
Բա՛նկ է գնում ոտաբաց,
Գալուստիկը «Պրադո» չունի,
Մի՛շտ անում է սուգ ու լաց։
Կազինոյում,
որ տարվեցի
Պա՛րտք մնացի ես մի քիչ,
Ա՜խ, չորանա՜ր ոտը ռուսի
Եկա՜վ, տարա՛վ ամեն ինչ։
Ա՜խ, չորանա՜ր ոտը ռուսի
Եկա՜վ, տարա՛վ ամեն ինչ։
Եղբայրս ինձ
հետ փա՛յ է մտել՝
Թալանո՛ւմ է սրիկան,
Հիմա ի՞նչ է,
պիտի զրկվե՞մ
Ու չունենա՞մ
ոչ մի բան:
Քի՞չ են
տված խոստումներս,
Բա ինչո՞ւ
ինձ չեն սիրում,
Նույնիսկ
ցանած վարունգներս
Թարս են
աճում այս երկրում
Բանակ չունե՛նք, զե՛նք էլ չունենք,
Ո՛չ էլ կարգին ոստիկան,
Այսպես անկապ դեռ եղած չե՛նք,
Կտրվե՜լ է ամեն բան։
Ո՛չ էլ կարգին ոստիկան,
Այսպես անկապ դեռ եղած չե՛նք,
Կտրվե՜լ է ամեն բան։
Բանի՛ր,
բանի՛ր խորհրդարա՛ն,
Բանի՛ր
դրա՜մ, ռուբլինե՜ր,
Բանի՛ր
եվրո՜, բանի՛ր դոլա՜ր,
Որ ես հոգամ ի՛մ ցավեր։
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий