Բառը կարո՛ղ
է սրտիդ հարվածել,
Քեզ իր մեջ Ճզմե՜լ,
քամե՜լ մինչև վերջ,
Կարո՜ղ է
սիրտդ ամպերին հպել,
Հոգիդ
թաղանթով
Անթեղել իր
մեջ:
Կարող է
Լուսնի արծաթափառը
Դարձնել
մեռյա՜լ կամ էլ կենդանի,
Կարո՜ղ է հանգիստ
փնովել մահը
Կամ
փառաբանե՜լ
Ինչպես էակի:
Կարող է ինչպես
մի խո՜լ ներշնչանք
Քեզ բուժե՜լ
կա՛մ էլ հրել անկողին,
Բառը -
պատեհ կամ անպատեհ հնչած,
Այնքա՜ն
համակող,
Այնքա՜ն
անձկալի:
Բառը կարող
է անցյալ ու գալիք
Դարձնել ներկա
հարուցյալ
Բա՛ռն
ինչպես մի փոթորկո՛ղ ալիք…
Բա՛ռն
ինչպես մի խոսո՜ղ ննջեցյալ…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий