Օգոստոսն
այս կարծես թույն էր,
Հոգում
ծնված մի պայթյուն էր,
Մա՛հ էր,
կյա՛նք էր, մի հարցական,
Որը ծնվեց
ու պահի տակ մահացավ:
Գո՞ւթն էր
արդյոք երկինքների,
Որ խնկի տեղ
հացն էր բուրում,
Որ և քնած և
արթմնի
Ցանկությունը
մա՛հ էր դառնում:
Արժանի՞ էր ժողովուրդը
Հղանցքին մեր գոյության,
Սադրանք
ծնեց մեծ «խորհուրդը»
Նահատակեց
հո՜ւյս, հավա՜տ:
Ու մտքումդ
պտտվում են
Ի՞նչպես
ապրել ու խոսել,
Ի՞նչպես
երկու հեռու ափեր
Իրար կապել
ու անցնել:
Հեռուն մո՛տ է, մոտը՝ հեռո՜ւ
Ասես երկու հայելիներ,
Ոնց նայում ես բան չես տեսնում
Օգոստոսն է թունաբեր…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий