Հյուսիսում թո՛ւքն է,
Հարավում՝
այրող Կրակարանը,
Արևմուտքում
թո՛ւրքն է,
Արևելքում՝
Մզկիթ-կառափնարանը:
Հայտնվե՛լ
ենք գարշահոտում,
Ճահիճի մեջ
խորտակված,
Մեզ նեռե՛րն
են կառավարում-
Ազգ ու
պատիվ ուրացած:
Ո՞ւր ենք
գնում, մենք չգիտե՜նք,
Մի՞թե սա էր
Բախտը մեր,
Մի՞թե պետք
է այսպես ապրենք…
Դե ձա՜յն
հանեք Աստվածներ:
Մի՞թե ամոթ
ասած բառը
Ջնջել եք
մեր Սուրբ լեզվից,
Ձեզ հետ
կապող պորտալարը
Դարձրել լո՛կ խաղալիք:
Մի ահռելի
թակարդում ենք հայտնվել
Ձեզ թվում է
թե դողո՞ւմ ենք մենք ահից,
Ո՛չ,
հարգելի Աստվածներ -
Մեր հնամյա քարերի
պես -
Չե՛նք
վախենում մենք մահից:
Դե խաղացեք ծուռ
հայի հետ,
Խոթեք նեռի
բերանն ու մինչ նրա ոռնալը՝
Մի՛ մոռացեք.
Անհնա՛ր է
Մեզ ծամե՛լն
ու կուլ տալը:
Այս աշխարհը
Մե՛նք ենք ծռել
Լուսնի սառը
մահիկով,
Մե՛նք էլ
կուղղենք,
Ի՞նչ է եղել,
Ի՞նչ եք
անցել իրարով:
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий