Կորուսյալ
Սերը - մի աղոթարան
Բացվում է մեր
մեջ ծաղիկի տեսքով
Ու
կարոտախտը ագահի նման
Մեզ կուլ է
տալիս
Այրվող
երախով
Մեր կյանքի
նման երկինքն է գայթում
Տատանում
փողոց ու քաղաք
Քանի
այսպիսի կյանքեր են կորչում
Ու
անհետանում
Անհունում
անտակ
Մի
կերպարանք է գոյանում անձև
Ինքներս մեզ
համար դառնում ենք մի հուշ
Փորձում ենք
կյանքի եզրը շրջանցել
Ինչպես
երկնքում
Թափառող մի
չու
Ամեն
տխրություն, ամեն ցավ, կսկիծ
Խնամքի
կարիք ունի հոգատար
Քանի որ կյանքի ամեն հարվածից
Դառնում ենք
տխուր
Դառնում ենք
տկար
Բառերով
ծածկում ենք ոտնահետքերը
Մեր հիշողության
դռները բացում
Խելագարվում
են երազանքները
Ու
տարօրինակ
Լույսեր
Արձակում…
Ս.Ումառ-Հարությունյան
07.08.16 Երևան
Комментариев нет:
Отправить комментарий