Երբ երգ ես
դառնում շուրթերին կարոտ
Եվ այրում
են քեզ աչքերն անծանոթ -
Նշանակում է՝
հիշողությունդ ինչ-որ տեղ հասել
Ու կանգ է
առել:
Երբ
խենթանում ես ուրիշի համար ստեղծված
Կյանք-ժապավենի
արագությունից -
Նշանակում
է՝ որ սիրտդ քաջ չէ մտքերիդ նման
Թեև անցել է
մաքառման ուղի:
Երբ որ արցունքի
կաթիլ ես դառնում՝
Հայելանում ես հոգում
ուրիշի -
Նշանակում
է՝ քո միջով խենթերն են անցնում
Ու ավերում են
ամե՜ն,
Ամե՜ն ինչ:
… Ու ե՜րգ
ես դառնում շուրթերին կարոտ,
Ու այրո՜ւմ
են քեզ անծանոթ աչքեր,
Ու
հիշողությունդ է ինչ-որ տեղ այրող
Անթեղված
կրա՜կ ու
Բառե՜ր,
բառե՜ր…
… Բառերն ո՞ւմ
են պետք,
Երբ սի՜րտն
է դատարկ,
Երբ արձանանում
են կարոտ շուրթերը,
Երբ կաղնու ճյուղի
նման վեր ձգված
Հոգին շոյում
է օտար ամպերը…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий