Կյա՜նք,
Կգա՛
ժամանակ
(Ես կասկած
չունեմ)
Որ «մնաս
բարով» կասենք իրարու,
Ես կհեռանամ,
Կյա՜նք,
Քեզ մոտ թողնելով
որպես հիշատակ
Սիրտը իմ Գարուն:
Դու մի՜
նեղացիր,
Նա ոչ ահե՜լ
է և ո՛չ էլ անսարք,
Ուղղակի շատ
անգամներ է
տարել
Ցա՜վ, կսկի՜ծ
Տանջա՜նք…
Շա՜տ
անգամներ է նեղվել փուչ բանից…
Ես «փուչ»
եմ ասում
Դու «լուրջ»
հասկացիր…
Նեղվել է, այո՜
և շա՜տ անգամներ,
Քանի որ նրան
ինչ որ ժամանակ
Չեն
բավականացրել
Գարնան
ծաղիկներ…
Սիրող սրտերում
Չի՛ լինում
ձմեռ,
Չի՛ լինում աշուն
Եվ նույնիսկ
ամառ,
Սիրող սրտերում
Մի՛շտ էլ
գարուն է՝
Գարուններ
ծաղկած…
Սիրող
սրտերը ապրո՜ւմ, տրոփո՜ւմ են
Ո՛չ թե
Ներսուդուրս
անող խելառ արյունից՝
Այլ բալենու
կամ կեռասենու
Ծաղկաթերթերից…
Կյա՜նք,
Կգա՜
ժամանակ
Որ «մնաս
բարով» կասենք իրարու,
Ունեմ մի
խնդրանք.
Դի՛ր սիրտս
բարձր՝ մի այնպիսի տեղ,
որ պարզ
երևա…
Թո՛ղ որ
տրոփի իր աչքերով գարուն
Թո՜ղ
անցորդները տեսնելով նրան -
Համոզվեն, որ
սիրող սիրտը
Երբե՛ք չի
մարում….
Թո՜ղ որ
մոտենան ձեռքով շոշափեն,
Հավերժական շարժիչ
են փնտրո՞ւմ,
Թո՛ղ որ
համոզվեն-
Կա՛, դա Գարունն է՝
Շարժիչը հավերժ,
Դա սի՛րտն է
գարուն,
Որին ինչ էլ
որ անես
Կանգ չի՛
առնելու….
…Կյա՜նք,
Դե արդեն
գիտե՜ս
Երբ ժամանակը գա
Ինչ ես
անելու
Եվ ինչպես
ենք մենք
«Մնաս բարով»
իրար ասելու…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий