Դու
ստիպեցիր ինձ ապրել
Առասպելի
մեջ դաժան,
Սովորեցրեցիր
սպասե՜լ,
Կարոտե՜լ ու
դիմանալ:
*
Անիծելով մե՛կ
անգամ-
Շա՜տ անգամ
են աղոթում,
Մե՛կ անգամ
են գրում պատգամ-
Շա՜տ
անգամներ կրկնում:
Մե՛կ անգամ
են ներում հայցում՝
Տանջվելով
շատ տարիներ,
Մե՛կ անգամ
է բախտը ժպտում -
Լացեցնում
բյուր անգամներ:
Մե՛կ անգամ
է ցավն հարվածում-
Բազում
անգամ գցում ցած,
Մե՛կ անգամ
է աստղդ փայլում
…հետո խամրո՜ւմ
նեղացած:
Մե՛կ անգամ
են գալիս աշխարհ,
Մե՛կ անգամ են
հեռանում,
Մե՛կ անգամ
են սիրում միայն -
Շա՜տ
անգամներ կարոտում:
Մի «կարոտ»
է այս աշխարհը,
Մի առասպել Հույսերով,
Երբ որ
անցած ամբողջ կյանքդ
Անց ես
կացնում սպասելով…
*
Ավարտվում Առասպելը,
Երբ որ
արդեն չես լինում
Ի՞նչ է
ստացվում,
Որ ապրելը
Դիմանա՜լն է
Կարոտե՜լը և
Ահռելի մի Սպասում…
Ս.Ումառ-Հարությունյան
23.07.16 Երևան
Комментариев нет:
Отправить комментарий