Ցնորվում է
խաղողը երակներիդ մեջ՝
Հարվածում
գլխիդ,
Ընկնում
ոտքիդ տակ,
Մտքումդ
աղքատ հարուստներ,
Սրտումդ
հարուստներ աղքատ…
…
Ցուցափեղկերում
Կանացի
լողազգեստնե՜ր,
…Ու աչքերի
խաբկա՜նք,
Ու աչքերի
տանջա՜նք…
Գինի է
դառնում երևակայությունդ՝
Լցվում փո՜քր,
Միջի՜ն,
Մե՛ծ
բաժակների մեջ,
Կույրերը տեսնո՜ւմ
են,
Համրերը խոսո՜ւմ,
Անդամալույծները
վազում են առաջ…
…
Ցուցափեղկերում
Կանացի
լողազգեստնե՜ր,
…Ու աչքերի
խաբկա՜նք,
Ու աչքերի
տանջանք…
Մի սև թավիշ
է դիմացդ կանգնում
Ու հիմար սիրտդ
կանչում է նրան,
Ձեռքերը քո՛նն
են,
Ոտքերը քո՛նն
են,
Անկապ ժպիտը
ականջից-ականջ
Իհարկե՜
քոնն է,
Դու «նա՛»
ես, նա «դո՛ւ» ես
Հարբած մի Արտացոլա՜նք…
…
Ցուցափեղկերում
Կանացի
լողազգեստնե՜ր,
…Ու աչքերի խաբկա՜նք,
Ու աչքերի
տանջանք…
Դու մի Դալի
ես՝ Սալվադոր -
Այլ ոչ թե
հարբած սրիկա,
Դու Բաքոսի
հա՛րճն ես դարձել
Պատրանքների
քողի տակ:
Դու քմահաճ
փոփոխում ես
Ցանկություններդ
բոլոր -
Մոռանալով,
որ երկիրը խորանարդ չէ
Այլ կլոր…
Դու լա՛վ
գիտես,
Որ Դրախտը և
Դժոխքը
Նույն
տեղում են՝ Երկնքում
ու թռչում
ես դեպի երկինք,
Թռի՜չք, թռի՜չք,
Սլա՜ցք, սլա՜ցք…
…
Ցուցափեղկերում
Կանացի
լողազգեստնե՜ր,
….Ու աչքերի
խաբկա՜նք,
Ու աչքերի
տանջանք…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий