Ճշմարտությունը
Ցորենի
հատիկի մեջ է,
Հասկի՜,
Ալյուրի՜,
Խմորի՜,
Հացի՜,
Հա՛ց թխող
ձեռքերի մեջ է,
Հա՛ց տվող
սրտերի մեջ է,
Ա՜յն
հոգիների մեջ է,
Որոնք ծնվել
են Կիսելու համար
Մի վերջի՜ն
պատառ…
…Եվ
բոլորովին էլ պարտադիր չէ
Որ հոգուդ
միջով սուր պիտի անցնի
Հանգիստդ
փառավոր լինելու համար:
Ճշմարտությունը
աչքերի մեջ է,
Ո՛չ քո
աչքերի
Այլ այն Աչքերի,
Որոնք
հսկում են անդունդից մինչև
Գողգոթա
տանող ողջ ճանապարհը
Փուշ ու
տատասկից,
Օձ ու
կարիճից
Քեզ
զգուշացնելու,
Սատանաների
լարած թակարդից
Հեռու պահելու:
Ճշմարտությունը
աչքերի մեջ է,
Ո՛չ քո
աչքերի,
Այլ ա՛յն
Աչքերի,
Որոնք
վերջին փշուրը կիսելու պատրաստ
Սրտերի նման,
Կիսում են
մեղքդ՝ թեթևացնելու,
Քեզ հետ
բարձրանում դեպի Գողգոթա-
Ստորոտից-կատար…
…Եվ
բոլորովին էլ պարտադիր չէ
Որ հոգուդ
միջով պիտի լույս անցնի
Հանգիստդ՝
հանգիստ լինելու համար:
Ճշմարտությունը
ցորյան սրտում է
Ու
հավատարիմ Աչքի բիբում է:
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий