Աշնան ժլատ
արևի նման
Չասված
խոսքերս
Գլուխ են
թեքում պոետիկ հույզերի առաջ:
Մի պահ
կանգնեցրո՛ւ ընթացքդ արագ,
Մի՛ անցիր
անտարբեր,
Մի՛ եղիր
համառ…
Խորհի՜ր թե
ի՞նչեր կարող եմ ասել,
Չեմ խոսում
սակայն,
Դեռ բառ չեմ
գտել՝
Մի այնպիսի
բառ, որ կարողանա
Աշխարդ
շրջել:
Արդեն վաղո՜ց
է, որ այսպես անշարժ
Կանգնած
իրար ենք նայում ես ու հույզերս
Խղճում եմ
նրանց, նրանք էլ գուցե ինձ,
Իսկ գիտե՞ս
քանիսն են անցել - գնացել չասված խոսքերից…
Խոսքերի ծո՜մ
Հույզերի
ալի՜ք
Հավատի անկո՜ւմ
Իսկ
հավատները զորքե՛ր են շարժում,
Հարսնաքողի
հետ հարսանի՛ք անում,
Հարսնագողի
հետ սեղա՛ն են նստում,
Սակայն չե՛ն
խոսում,
Քանզի
բարձրաձայն ասված խոսքից սխալ՝
Մի օրհնանք
- կարող է տասն անեծք դառնալ՝
Փաթաթվել
վզիդ,
Լեզվիդ
դառնանալ,
Սրտիդ հետ
սերտաճել
Բազմանալ…
Շատ մի՛
չարչարիր սիրտը իմ նեղված,
Թող այն
աշխատի հույզերիս չափով:
Աշնան ժլատ
արևի նման
Խոսքերս չասված
Թող լինեն
սիրո լո՜ւռ ապաշխարանք…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий