Աշխարհում
այդպես է՝
Մեկը գնում
է,
Մյուսը
գալիս
և ոչ մեկի
պետքն էլ չէ որ այդ անցուդարձից
Մեկ հոգին,
մեկ էլ սիրտն է լալիս,
Խղճի նժարը
իր ծանրությունից
Պոկվո՜ւմ,
Ընկնո՛ւմ է
ցած
Փնտրելով
մեկին,
Հոգնա՜ծ,
վշտահա՜ր,
Քամու ստվեր
է դառնում
Պոետի հոգին…
Լույսերը
մարած պոետի հոգին
Շատ է նմանվում
այն կույր նկարչին,
Որը չի
տեսնում, բայց շատ լավ է զգում
Դիմացն
անհանգիստ նստած բնորդի
Թաքնված թախիծն
աչքերում,
Թաքցրած
մտքերն աչքերի ետևում,
Ու Արձանանում
է
Քամու ստվերին
ընկած տերևի խելագար պարը
Նկարչի կտավում:
Պոետի
մոլորված հոգին
Մութ
փողոցներով փնտրում է մեկին…
Կգտնի՞ թե՞
ոչ,
Ոչ ոք չգիտի,
և ոչ մեկի
պետքն էլ չէ, որ փնտրտուքից
Մե՛կ հոգին,
մե՛կ էլ սիրտն է լալիս։
Աշխարհում
այդպես է՝
Մե՛կը գնում
է, մյո՛ւսը գալիս,
Մեկը ծիծաղո՜ւմ
է,
Մեկն՝
արտասվում ցավից,
Եվ այդ
բոլորը քամին խելագար
Բերո՜ւմ, կախո՜ւմ
է
Պոետի ուսից…
Պոետի հոգին
դառնում է հեքիաթ,
(Հեքիաթներում
էլ միշտ
Բարին
հաղթում է չարին…)
և ոչ մեկի
պետքն էլ չէ հեքիաթասացը՝
Պոետի
հոգին։
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий