* * *
Երբ մենակ
եմ լինում
(Հաճախ է
պատահում)
Քունս եմ
խանգարում ու
Քեզնով
Լուսաբաց
Անկեղծ
զմայլվում:
Իսկ երբ իմ
գիրկը դատարկ չի լինում
(Չասես
դավաճան)
Ես քեզ
մոռանում ու
Համարում եմ
անցա՜ծ գնացա՜ծ
Մի ինչ որ
օտա՜ր, օտար արարած, որ
Հեռանալով
տանում է իր հետ
Իր
կրակները,
Կուրծք-զոհասեղանին
թողնելով բոցն ու
Մորթված
մտքերը…
Դու լավագո՛ւյնն
ես՝ տրտունջիս նման,
(Ծաղկած
ծառերից մարդկանց չեն կախում,
Նորից եմ
խնդրում, չասե՜ս դավաճան)
Կյանքի ու
մահվան երևույթների մի նեղ արանքում -
Օրվա պես
գեղեցիկ,
Եղանակի
նման վատ,
Միշտ
ժպտերես ու զվարթ,
Դու միշտ
եղե՛լ ես,
Դու կա՛ս,
Կմնա՛ս,
Իմ բարի՜, բարի՜
Հնամյա
Լուսաբաց…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий