Ոչ մի
աշխատանք այնքան դաժան չէ,
Որքան որ
սիրտն է աշխատում մթում,
Ոչ մի գույն
այնքան բազմաերանգ չէ,
Որքան որ
սպիտակ գույնն է
Մեզ թվում…
Գիշերը
դավաճան չի՛ լինում երբեք,
Մի՛շտ
դավաճան է եղել ցերեկը,
Ցերե՞կ չէր
արդյոք, (պետք է որ հիշեք)
Երբ այն
տասներկու աստղերից մեկը
Ցույց տվեց
իրեն…
Ցերե՞կ չէր
արդյոք, երբ Ուսուցիչը մեծ
Կռացավ,
լվաց ոտքերն Հուդայի,
Ցերե՞կ չէր
արդյոք, երբ նիզակ խրվեց
Ու արյուն
կաթաց սրբազան հողին:
Գիշերով էր,
երբ հոր ուրվականի
Լեզվով
բարբառվեց ճմարտությունը,
Ցերեկով էր,
երբ իշխան Համլետի
Արյունով
հեղվեց արդարությունը:
… Գիշերով է
Երբ
պատուհանդ դառնում է անբիծ,
Դրսում
իշխում է մութը կասկածյալ,
Ու թվում է
թե անհայտությունից
Քեզ հյուր է
եկել օտար արարած:
Օտա՜ր ու
այնքան հարազատ,
Քանզի լսում
է թակոցը սրտիդ,
Ու ինչպես
հմուտ, ճկուն աճպարար
Բացում է
թանձր շղարշն աչքերիդ:
Կոպերիդ
աստղերն է նստեցնում հանդարտ,
Լուսնին է
վկա բերում զրույցի,
Իր արդա՜ր,
ներո՜ղ լեզվով անարատ
Խոսում է
քեզ հետ սրտիդ աղմուկից:
…Նույնիսկ
պոետը զորու չէ բացել
Գիշերվա
առեղծված, բովանդակ գիրքը,
Առավել ևս
հանգի վերածել
Գիշերվա
գրկում աշխատող սիրտը…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий