Ա՛հ
գիտնայի՜ք թե մարդ ի՛նչպես
Կուլա
մինակ, անընտանիք,
Երբեմըն գեթ
իմ փողոցես
Դուք
կ՛անցնեիք: Սյուլլի
Պրյուդոմ
Լույսը
նոր էր բացվել ու անհասկանալի էր թե ի՞նչպես
և ինչո՞ւ էր հայտնվել Նալբանդյան փողոցում:
Քաղքաքը դատարկ
էր, անմարդ:
Վերջին երեք
հատ հազարանոց դրամները ու մեկ երկու հարյուրանոց մետաղադրամը դրամապանակով կարծես
իրենց բովանդակ ծանրությամբ բաճկոնը ձգում էին ներքև:
Լույսը
նոր էր բացվել ու անհասկանալի էր ինքն
ավելի թեթև էր իր գրպանի փողերից թե ոչ:
- Երկու
տուփ ծխախոտ – 600 դրամ, մեկ թթվասեր- 580 դրամ, 3 հաց- 330 դրամ, հա մոռացա դեռ
իննը օր կա մինչ հաջորդ թոշակ՝ շաքարավազ և սուրճ, համայնատիրության գումարը մինչև
հունիս ամիս…փողն ավարտվել էր, իսկ ինքը դեռ հաշվում էր:
Կողքը
կանգնեց մի հինգ հարյուր կիլոգրամանոց փողերի կույտ՝ անիվների վրա:
Մերսեդես
էր: Սպիտակ:
Մեքենայից
իջավ մեկը ու մոտեցավ իրեն, ձեռքերով ինչ որ բան էր հարցնում:
Սկզբից
ցանկանում էր հարցնել թե ինչո՞ւ հատկապես իրեն, բայց ժպտաց, հիշեց որ փողոցում
ուրիշ մարդ չկար:
Մարդը ձեռք
ու ոտքով ինչ որ բան էր ասում, քաշում բաճկոնի թևերից, շոյում ուսը:
Հասկանում
էր, որ չկարողանալով արտահայտվել մարդը բարկանում էր իր անկարողության վրա:
Հետո մարդը
չոքեց, ձեռքերի մատների ծայրերը միացրեց իրար, քաշեց բաճկոնի գրպանից ու
խաչակնքեց:
- Հա՜,
եկեղեցու տեղն ես հարցնո՛ւմ, դե այդպես էլ ասեիր, Աստված քեզ ինձ մո՛տ ուղարկեց,
թե ինձձ՝ քեզ մոտ:
Մարդը
հասկացրեց, որ ինքն է եկել իր մոտ:
- Ուրեմն նայի՜ր, կգնաս այս փողոցով,- ձեռքով
ցույց տվեց ու բացատրեց, մարդն էլ երևի հասկացավ, արագ ոտքի կանգնեց ու վազելով
մոտենալով մեքենային միացրեց շարժիչն ու հեռացավ:
- Երևի
պրոբլեմները շատ են որ այս ժամին եկեղեցի է գնում: Ես ի՞նչ պետք է անեմ մինչ
խանութների բացվելը:
Ոտքերն էլ
անհասկանալի պատճառով տարան ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:
Եկեղեցուն
չհասած տեսավ մի ծեր, փող հավաքող կնոջ, սառը աստիճաններին նստած:
Հիշեց
երկուհարյուր դրամանոցն ու ձեռքը մտցրեց գրպանը:
Դրամապանակը
չկար:
Ժպտաց
կնոջը, գրպանից հանեց թաշկինակը, փռեց աստիճանին ու նստեց կնոջ կողքը…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий