Լո՜ւյս էի
տենչում քո Որդու նման,
Այլ ոչ թե
ցա՜վ ու մորմո՜ք,
Արդա՛ր չէ,
Տե՛ր իմ,
Դրա՛խտ
խոստացար,
Բերեցիր դժոխք:
Խավարից
բարի Բաներ չեն ծնվում,
Ծնվո՛ւմ է
անե՜ծք կամ էլ հայհոյանք,
Արդա՛ր չէ,
Տե՛ր իմ,
Որ այս
աշխարհում
Դատարկ
բաներից նենգանանք:
Երբեք չե՛ս
սիրել բանաստեղծներին
Երկրի
ցավերը քաշել են նրանք,
Արդա՛ր չէ,
Տե՛ր իմ,
Նրանց
գլխներին
Մի՜շտ էլ
խաղեր ես խաղացել դաժան:
Միշտ էլ
պոետի արյո՛ւնն է եղել
Հատուցման
գինը մի չնչին բանի,
Արդա՛ր չէ,
Տե՛ր իմ,
Դափնու
փոխարեն
Ծաղկեպսակն
է եղել փրկագին:
Փորձությունների
դարը անցե՜լ է
Հացն
հանապազորյա կյանքո՛վ է չափվում,
Արդա՞ր է,
Տե՛ր իմ,
Որ քեզ
ուրանամ
Ու
երկրպագեմ աստծուն թշնամու:
Միշտ կասկածում ամաչում եմ հայելուն նայելիս,
Որ քո
տեսքով եմ եկել այս աշխարհ,
Արդա՛ր չէ,
Տե՛ր իմ,
Կամ ի՛նքդ
փոխվիր
Կամ այս
դժոխքը ինձնից հեռու տար:
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий