Տխո՜ւր է
հայացքդ,
Աչքե՜րդ,
շուրթե՜րդ,
Այս մարտյան
ցնդա՛ծ ցերեկվա նման,
Գուցե՞
նրանից է՝ չկա՜ ինչ-որ մեկը
Որ սրտանց
տխրի՜ քեզ համար:
Որ տխրո՜ղ
չկա
Միգուցե լա՜վ
է,
Միգուցե փա՞ռք
տաս Աստծուն արարիչ,
Բայց շատ
կներե՜ք, չէ որ դու մա՜րդ ես՝
Դժվա՜ր է
ապրել առանց կարեկից:
Դժվա՜ր է
ասել
Ասելիքդ
պարզ,
Բարդն էլ
ասո՜ւմ ես՝ քեզ չե՛ն հասկանում,
Ո՞ւմ է
հարկավոր լեզուն հասարակ,
Երբ որ հայա՜ցքն
է ամեն ինչ ասում:
Ու մարտյան
օրը
Հայացքի նմա՜ն
Մեկ արևո՜ւմ
է ու մե՛կ էլ թխպո՜ւմ,
Եվ իր
ոսկեգույն վարսերի վրա
Այս գարո՜ւնը
սուտ ձյո՛ւնն է իր մաղում:
Ու զորանում
է
Օրը
հերքումով,
Չի՛
ընդունում մե՜ղքն իր - այս գարունը լիրբ,
Եվ հայացքնե՜ր
են ամպոտ օրերով,
Աչքե՜ր ու
շուրթե՜ր տրտմությամբ լի…
Ուղղակի
գարո՜ւն է
Ուրա՞խ թե
տխո՜ւր,
Հաստատ
չգիտե՜մ՝ սպասվա՜ծ – չսպասվա՜ծ,
Իսկ ես գրո՜ւմ
եմ - ինչպես սիրո՜ւմ եմ՝
Անտո՜ւն,
Անհասցե,՜
Ց՛պահանջ…
Комментариев нет:
Отправить комментарий