Ոչ գիշե՜րն
է գիշեր,
Ոչ ցերե՜կը՝ցերեկ,
Գարո՜ւն է և
պատահեց այնպե՜ս, որ
Քնից
արթնացրեց ո՛չ թե շողը արևի-
Այլ ի՜նչ-որ
կիրք մոգական,
Երակներում
բորբոքելով
Երկու արյո՜ւն,
երկու կյանք:
Եվ շա՜տ
լաչառ սիրտս դարձավ՝
Ջահելի պես
աղմկո՜ղ,
Պա՜ր է
ուզում թևին գարնան
Ու ձեռքերո՜ւմ
կնոջ կոնք:
Ո՛տքն է
թափով գետնին զարկել,
Կնոջ կո՜ւրծք
է կրծքին ուզում,
… Կնոջ
շուրթից շո՜ւրթը այրել,
… Խո՜րքը
նայել կնոջ հոգու:
Այս ի՞նչ
կրակ սիրտս մտավ,
Խառնեց մի՜տքս
կնոջ ձեռքով,
Թե՞ ես ինքս
կրակն ընկա
Ու… ցնդեցի՜ գարնան շնչով…
Ու թա՛փ է
տալիս սիրտս կատաղած,
Իր միջից
թափո՜ւմ բառերը կրքոտ,
Գարնան
խելահեղ շնչից արբեցա՜ծ,
Սի՜րտս
երբեմնի հե՜զ ու ամաչկոտ:
Կյանքում
անհանգիստ չարած ո՛չ մեկին,
Սիրտս ընկե՜լ
է երախն արևի,
Դե արի սի՛րտ
իմ, դիմացի՜ր մի կերպ
Ու լեզու
գտի՜ր
Այս գի՜ժ
գարնան հետ:
Հիմա ասե՜ք,
ես ի՞նչ անեմ,
Ո՞ւմ ցավը
տանեմ,
Ո՜ւմը
չտանեմ…
Ո՞ր
Աստվածուհուն աղոթքս ուղղեմ-
Այս գարնան
ցավի՜ց սիրտս ազատեմ:
Комментариев нет:
Отправить комментарий