Մի ձմե՜ռ էլ
անցավ, ծնվեց մի նո՜ր գարուն,
Սիրտս էլի
անհանգիստ
Տրոփո՜ւմ է
տեղում:
Ու այնքա՜ն
է աշխույժ, որ թվում է արագ
Իր մենակ
լինելուց
Կմնա
միայնակ…
Չի՛ որոնի
քեզ, չի՛ քնի հանգիստ,
Չափման
միավորը
Հոգո՜ցը
կլինի:
Սրտիս հետ
տրտում ես «Դուք»- ով եմ խոսում,
Գիտեմ, որ
մի տեղ թաքուն
Քեզ իր մեջ
է պահում:
Թպրտո՛ւմ է,
չի՛ պարում (առանց սեր ի՞նչ պար)
Ծովափնյա
ավազի նման
Չգիտի թե
ալիքը իր մոտ
Ինչքան
կմնա…
Թող
հուզվի՜, փոթորկվի՜, չմնա՛ կծկված,
Ի՞նչ
իմանաս, ի՞նչ կբերի
Գարունն այս
սպասված:
…Մի ձմե՜ռ
էլ մեռավ, ծնվեց մի նոր գարուն,
Ձյունն
անձրև՜ դարձավ,
Սի՜րտս…
Տրոփո՜ւմ է
տեղում…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий