Ես պատրաստ
էի ամե՜ն,
ամեն ինչի,
Կարո՞ղ ես
պատկերացնել
Նույնի՛սկ,
Նույնիսկ զանգահարելու,
Ձայնդ լսելու,
Ժպտալու՝
տեսնելով դեմքը բարկության,
Իսկ պատճա՞ռը
լռության…
Սերը մե՜ղք
էր, իսկ մենք
Տանջում էինք
նրան
Ու
շարունակվում էր այդպես՝
Վիճա՜կ,
Տառապա՜նք,
Դու վախենում
էիր սիրել,
Ես վախենում
էի մերժվել,
Եվ այդպես
օր-օրի սերը ծերացավ,
Եվ այդպես
օր-օրի տարիներն անցան…
Սերը մե՜ղք
էր իրոք,
Մենք տանջում
էինք նրան
Ըմբոստության
ոգին, որ պիտի քեզ գրկեր,
քեզնով
ջերմանար,
Քո շնչով
լցվեր,
Կուսական
կրծքիդ աղոթքներ գրեր-
Ժամանակ
չգտավ՝
կարոտներիս
ձիու հետ
Երազներում
կորավ,
Կարոտները
հեռացա՜ն
Չվերադարձա՜ն…
Սերը մե՜ղք
էր, իսկ մենք
Տանջում
էինք նրան
Անհասկանալի
մերժումներից մութ,
Չասված
խոսքերից (գուցե նեղացած)
Սերն իր
ճամպրուկը կապեց
(գնալուց
առաջ)
Սերը թռա՜վ,
գնա՜ց…
Սերը մե՜ղք
էր, գնա՜ց
Ա՜խր շա՜տ
էր տանջված:
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий