Դու իմ Լուսաբացի
լույսն ես…
Սպիտա՜կ ու
մաքուր,
Հազարավոր
կիլիմետրեր անցած արևի ճառագայթներ, որ անվանդ վանկերին համահունչ հարվածում են
պատուհանիս ապակուն:
Լսում եմ օրվա
մեղեդին…
Դու իմ Կեսօրի
լույսն ես…
Արևի նման
փափո՜ւկ, նուրբ ձեռքերով ու
Կատաղեցնող
կարմիր գույնով, որ քունքերս շոյելով
Քո մասին հորինած
Մի երգ է երգում …
Դու իմ Երեկոյի
լույսն ես,
որ ցույց ես
տալիս ոսկեգույն ավազի միջով անցնող
Քա՜ղցր,
քնկոտ, թեյագույն մի արահետ…
Դու իմ Գիշերվա լույսն ես…
Հավերժ լո՜ւյս…
Լո՛ւյս
անընդհատ:
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий