Հեռացող
քայլերը միգուցե լքո՜ւմ են,
Միգուցե
ուղղակի հեռանո՜ւմ,
Ինչպես աչքի
բիբի մեջ թախիծն է կծկվում՝
Աչքի ետևում
թաքնվում:
Հղի ձկան
նման թաց ու լպրծուն,
Ծանրանում է
աչքն ու արցունքոտվում,
Աչքը բաբախում
է, ճիշտ սրտի նման
Ո՞վ գիտե քանի՜
անգամ վայրկյանում:
Արցունքը
չի՛ սառում,
Սառույց չի՛
կախվում աչքերից,
Բայց չգիտես
ինչու սառո՜ւմ են աչքերը
Ճանապարհներին
երկա՜ր նայելիս …
Հեռուն
գնացող քայլերը պատժամիջո՞ց են լքողի կողմից,
Թե՞
փորձությո՜ւն են, պատի՛ժ լքվողի համար,
Ամեն
դեպքում լքո՛ղ են հեռացող քայլերը՝
Սառն ինչպես
արյունը ձկան:
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий