Ես խոսում
եմ Աստծո լեզվով,
Այլ կերպ
ինձ չես հասկանա,
Սովորական
խոսքերով
Ցա՜վը, ցա՛վ
չէ, այլ տանջանք:
Քեզ կանչում
եմ սրտիս ձայնով,
Գուցե լսե՜ս,
հասկանա՜ս,
Չէ՞ որ սրտի
աղաղակող
Ձա՜յնը, ձա՛յն
չէ, այլ բաղձանք:
Սիրող սիրտը մի տակառ չէ՝
Ոչ ագա՛հ
է, ոչ անհա՜գ,
Համբերության
ոտքը կարճ է
Չունի
ոչ մի արձագանք:
Քեզ ման եկող թաց աչքերս
Վաղո՜ւց է, որ չեն փակվում,
… Կարոտում են մատներս
Վարսերիդ մեջ խրվելուն:
Կրկի՜ն,
կրկի՜ն
փորձեր կանեմ
Աստծո լեզվով խոսելու,
Աչքերիս
մեջ փորձիր նայել ,
Չասածներս տեսնելու:
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий