Չեմ
ցանկացել ձեզ տխրեցնել
Իմ հեռավոր
կապույտների
Վերքի մասին
հիշելիս,
Ամեն անգամ լուռ
եմ եղել
Ավելացող
կնճիռներս
Հաշվելիս…
Ցերեկները
դեռ ոչի՜նչ,
Ցա՛վ են
եղել գիշերները
Իրենց
թախծոտ աչքերով,
Ամեն անգամ
գիշերային անձրևները
Համարել եմ
Ծաղկի վրա
իջնող ցող…
Արցունքներիս
ճանապարհը երկարել է
Կնճիռներիս
երկայնքով,
Թե նրանց էլ
ես ցող հաշվեմ-
Կխորտակվե՜մ,
Ի՞նչ կապ
ունի ցերեկո՞վ, թե՞ գիշերով…
Ցո՜ղը աղի
չի՛ լինում
Արցունքից
էլ ծիածաններ չեն ծնվում,
Իմ հեռավոր
կապույտների աշխարհում
Ծաղիկներիս
Կաթ-կաթ
հուշերս են կաթում…
Խարույկներ
են դեմքիս վրա -
Երկա՜ր ու
ձիգ բոցերով,
Ե՛ռ են
գալիս արցունքներս
Սրտումս քար
դառնալով:
Ո՞ւմ կամ ի՞նչի
եմ սպասել՝
Դանդաղ
ետ-ետ գնալով,
… Չեմ
ցանկացել ձեզ տխրեցնել
Իմ հեռավոր
կապույտների
Վերքի մասին
գրելով…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий