Պատերա՜զմ
էր…
Իմ և Նրա
միջև:
Ավելի ճիշտ
իմ Բառերը մարտնչում էին
Նրա
գեղեցկության հետ:
Մարտն
անհավասար էր ու ելքը հայտնի,
այդ ի՞նչ
գեղեցկություն է,
որ կարող է
ոտք գցել գեղեցիկ բառերի հետ…
Իմ մարմնի
ամեն մի չորս քառակուսի սանտիմետրի վրա
գրպաններ
էին ու ամեն մի գրպանում մի բառ,
նախատեսված ցանկացած դրության համար…
Նրա մարմնի
ամեն մի երկու քառակուսի սանտիմետրի վրա
գեղեցկությունն
էր դաջել իր հետքը,
որոնց
նայելիս թուլանում են ոտքերդ,
կարճանում է
միտքդ,
ձեռքերդ
անզոր կախվում են մինչև ծնկներդ ու
տապալվում
ես գետնին…
Դանդաղ
վստահ քայլերով
իմ
քառասնամյա բառապաշարն առաջանում էր
ու հարված
առ հարված ձեռք բերում առավելություն՝
սպասելով
Նրա դեմքի բարկության աստիճանին,
որ
վերջնական հարվածով տապալի…
Կար
պահեստային մեկ բառ «Ծնկիր»
և այդ բառը
դեռ սպասում էր,
ճիշտ է
անհանգիստ,
ճիշտ է
հևասպառ,
բայց դեռ
սպասում էր…
Նրա դեմքի
բարկությանն ուղիղ համեմատական, գեղեցկությունը
տեղի էր
տալիս ու
դա զգացվում
էր աչքերի անամոթ արտահայտություններում:
Նա
հասկանում էր,
որ
պարտվելու է ու ավելի էր կատաղում…
Նա էլ ուներ
պահեստային մեկ գեղեցկություն «Գրկիր.
և սպասում էր,
ճիշտ է հանգիստ,
ճիշտ է
վայրի համառությամբ,
բայց դեռ
սպասում էր…
Ժամն էր
վերջին հարվածի,
երբ չգիտես
թե որտեղից հայտնվեց տրամաբանությունն
ու սպիտակ
թաշկինակը թափահարելով
ծնկեց
երկուսիս մեջտեղում:
-
Հաշտվե՜ք,
Բառը Գեղեցկությանը
չի կարող հաղթել,
Գեղեցկությունն
էլ անզոր է Բառի դեմ:
Պահեստային
բառս մարտադաշտում էր:
- Ծո՛ւնկի,-
բղավեցի ես:
Բղավոցից
տրամաբանությունը մահացավ աչքերս առաջ…
գեղեցկությունը
ծնկեց
ու ծնկաչոք
մոտենալով գրկեց ոտքերս.
- Մի վերջին
անգամ գրկեմ քեզ,
հետո ինչ
լինելու է կլինի:
Նրա վայրի
մեղրոտ ձեռքերը սկսեցին շոյել դեմքս,
պարանոցս,
կուրծքս,
ոտքերս…
Մեղրը
ծորում էր իմ վրայից գետնին,
սոսնձել ու
իրար էր կպցրել բոլոր բառերս:
Հաղթողի իմ
քմծիծաղի շուրթերից
մի մեծ
կաթիլ ընկավ նրա մազերին:
Կարծես մի
պահ սթափվեց ու ոտքի կանգնեց:
- Այդ ո՞ւր,
ծնկի՛ր:
- Ես կծնկեմ
միայն ի՛մ կամքով,
Գեղեցկությանը
հաղթել չի լինի,
դու
պարտվեցիր:
- Ինչպե՞ս:
- Նայիր,-
ձեռքը մեկնեց դեպի մեզ
ահռելի
արագությամբ մոտեցող
բազմահազար
իշամեղուների պարսը…
Մեղուների
միլիոնավոր խայթոցներին
չկարողանալով
դիմակայել՝
տապալվեցի
գետնին ու փակեցի աչքերս…
Իր կամքով
ծնկեց իմ անշունչ բառերի առաջ:
- Կատարում
եմ քո՛ կամքը,
Ծնկեցի՛,
սիրելի՜ս…
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий